Այն վայրում, որտեղ Եփրատ ու Տիգրիս գետերը մոտենում են իրար, մի ժամանակ գոյություն է ունեցել Բաբելոն կոչվող հրաշագեղ քաղաքը, որը ոչ խոշոր տեղական համայնքից վերածվել է Բաբելոնյան կայսրության մայրաքաղաքի:

Իր գոյության ընթացքում այն ոչ մի անգամ ավերածությունների, նվաճումների չի ենթարկվել ու վերջնականապես անկում է ապրել II-րդ հարյուրամյակում, սակայն դրա հզորութունը պահպանվում է մինչ օրս: Իր հզորության համար Բաբելոնը մեծ մասամբ պարտական է Համմուրաբի անունով մարդուն, ով այն կարողացել է վերածել Մերձավոր Արևելքի տնտեսական ու մշակութային կենտրոնի:

Ո՞վ էր Համմուրաբին: Ինչո՞վ էր նա հայտնի ու ի՞նչ է արել իր պետության համար:

Ո՞վ էր Համմուրաբին

Համմուրաբին բաբելոնյան կառավարիչներից ամենահայտնին էր: Նրա ծննդյան տարեթիվը մինչ օրս հստակորեն հայտնի չէ, սակայն գիտնականները այն կարծիքին են, որ թագին բազմելու պահին նա բավականին երիտասարդ է եղել: Պատմաբանները չգիտեն անգամ նրա անվան ծագումը:

Որոշ հետազոտողներ նրա անունը կարդում են «Համու-րաբի», որը նշանակում է «մեծերի նախնի»: Մյուսները կարծում են, որ թագավորին կոչել են «Համու-րապի», այսինքն՝ «բուժող նախնի»:

Երբ Համ,ուրաբին սկսեց կառավարել Բաբելոնում, պետությունը «համեստ» էր ու բացի մայրքաղաքից ներառում էր միայն մի քանի փոքրիկ քաղաքներ: Նրա 43-ամյա գոյության մասին տվյալները մեզ են հասել շնորհիվ Միջագետքում ընդունված այն ավանդույթի, որ տարիներն անվանում էին տվյալ ժամանակի կառավարչի գործողության անունով:

Համմուրաբիի կառավարման սկիզբը նշանավորվեց այսպես կոչված «արդարության» հիմնմամբ (բոլոր բնակիչների պարտքերը ներվեցին), այդ պատճառով էլ նրա գահակալման երկրորդ տարին կոչվեց «Համմուրաբիի արդարության տարի»:

Ե՞րբ է կառավարել Համմուրաբին

Ընդունված է համարել, որ Համմուրաբին կառավարել է մ.թ.ա 1793-1750 թթ. ընկած ժամանակահատվածում: Նրա գահակալումը ժառանգական սկզբունքով է իրականացվել, այսինքն՝ նախկին արքան նրա հայրն էր՝ Սին-մուբալիտը: Նրա կառավարման սկզբում Բաբելոնը դեռևս ավելի քիչ, քան մեկ հարյուրամյակի պատմություն ուներ և շրջապատված էր երեք հզոր պետություններով՝ Մամշի-Ադադով, Էշնունայով ու Լարսայով:

Համմուրաբբի գահակալության առաջին 15 տարիների մասին վկայությունները բավականին սահմանափակ են: Հայտնի է միայն, որ նա ակտիվորեն զբաղվել է շինարարությամբ ու մի քանի անգամ փորձել է ընդլայնել իր երկրի տարածքը՝ ի հաշիվ հարևան պետությունների տարածքի: Նրան իրական փառքը վրա հասավ միայն կառավարման 30-րդ տարուց, երբ թագավորը մի քանի հաղթական արշավանքներ կատարեց ու զգալիորեն մեծացրեց Բաբելոնյան կայսրության տարածքը:

Ինչո՞վ էր հայտնի Համմուրաբին

Իր ողջ կյանքի ընթացքում Համմուրաբին ձգտել է մեծացնել Բաբելոնը ու այն դարձնել Արևելքի հզորագույն կենտորնը: Դրված նպատակին հասնելու համար նա շատ պետությունների է ոչնչացրել, սակայն դաժան դիմադրության է հանդիպել Ռիմսինի կողմից, ով Լարսայի թագավորն էր:

Թագավորությունների միջև պայքարը տևեց 30 տարի, և, վերջիվերջո, մ.թ.ա. 1762 թ. Լարսան հանձնվեց, իսկ Ռիմսինը աքսորվեց իր հայրենիքի տարածքից: Հաղթանակից հետո Համմուրաբին դարձավ ողջ Շումերի միակ կառավարիչն ու սկսեց կոչվել «Աշխարհի չորս երկրների արքա»:

Ռազմական հաղթանակների հետ մեկտեղ նա հայտնի էր որպես իմաստուն կառավարիչ, որ խիստ կենտրոնացված ու կանոնակարգված իշխանական համակարգ էր ստեղծել: Արքան մեծ նշանակություն էր տալիս իր պետությունում տնտեսական հարցերին, լուծում էր բոլոր հարցերը, դատական ու վարչական բարեփոխումներ էր իրականացնում:

Նրա օրենսդիր գործունեությունը մեծամասշտաբ էր ու մինչ օրս զարմացնում ու մեծ տպավորություն է թողնում պատմաբանների վրա: Իր կառավարման ընթացքում Համմուրաբին ստեղծել է օրենսգիրք, որը ծառայում էր արդարադատությանն ու օգնում էր երկրում կարգը պահպանելուն:

Ինչպիսի՞ օրենքներ էր ընդունում Համմուրաբին

Համմուրաբիի օրենսգիրքը ներառում էր 282 հոդվածներ ու արձանագրվել էր քարի վրա նրա կառավարման 35-րդ տարում: Քարե աղյուսակը դրված էր գլխավոր հրապարակի կենտրոնում ու քաղաքացիներին հիշեցնում էր, որ ոչ ոք պատասխանատվությունից չի կարող ազատվել օրենքի չիմացության պատճառով: 600 տարի անց Օրենսգիրքը տեղափոխեցին Շոշ քաղաք, որտեղ ավելի ուշ այն հայտնաբերեցին հնէաբանները: Մեզ են հասել 247 գրություններ, քանի որ մնացածները ջնջվել են ժամանակի ընթացքում:

Համաձայն Համմուրաբիի օրենքների՝ բաբելոնական ընտանիքում գորիշխող դեր էր տրվում ամուսնուն: Նա կարող էր ղեկավարել իր ընտանիքը, և անհրաժեշտության դեպքում վաճառել երեխաներին յուրաքանչյուրին, ով կցանկանար գնել նրանց:

Կինը ամունսնալուծության իրավունք ուներ, սակայն միայն այն դեպքում, երբ ամուսինը զբաղվում է դավաճանությամբ, անհիմն մեղադրում է նրան դավաճանության մեջ կամ լքել է ընտանիքը: Բոլոր երեխաները հավասար պայմաններում ժառանգություն էին ստանում ծնողներից՝ անկախ սեռից:

Քրեական դատավարության հիմքում դրվեց իրավահավասարության սկզբունքը: Եթե հայրը հարվածում էր որդուն, ապա կտրում էին նրա ձեռքը. եթե մեկը հանել էր մյուսի աչքը, ապա նրա աչքը ևս հանում էին:

Ընդհանուր առմամբ Համմուրաբիի օրենսգիրքը պատմաբաններին առավել լիարժեք պատկերացում է տալիս Հին Միջագետքի մաիսն ու կարևորագույն աղբյուր է ծառայում հին արևելյան իրավունքի հասկացման համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել