Armenpress.am-ը գրում է.

Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի կողմից իբր ապօրինի գործողություններ իրականացնելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլիս խոսնակ Տիգրան Բալայանը:

«ԱԱԾ գործընկերները հավաստիացրեցին, որ «Ժամանակ» թերթի հրապարակումը կեղծիք է և բնականաբար իրականությանը չի համապատասխանում։ Կարծում եմ՝ հստակ է, թե այդ կեղծիքի պոչը որտեղից է գալիս»,- գրել է Բալայանը։

Ավելի վաղ «Ժամանակ» թերթը գրել էր, թե Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը«տարիներ շարունակ զբաղված է եղել Հայաստանում ապօրինի հարստացած պաշտոնյաների՝Չեխիայում և Ավստրիայում անշարժ գույքի ձեռքբերմամբ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել