Առողջ լինելու և գեղեցիկ տեսք ունենալու համար չափազանց կարևոր է նաև հավասարակշռված սննդակարգը։ Դա կօգնի լավացնել նյութափոխանակությունը, ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ վարսակի փաթիլները լավագույնս կհամալրեն առողջ սննդակարգը, քանի որ հարուստ են վիտամիններով և հանքանյութերով, որոնք կարևոր են օրգանիզմի աշխատանքի համար։ Այն նախաճաշի հրաշալի տարբերակ է։

Լավացնում է մաշկի որակը։ Վարսակի փաթիլներն օգնում են կարգավորել մաշկի pH-ը։ Այդ պատճառով վարսակով վաննաները հաճախ են խորհուրդ տրվում մաշի քորի ու գրգռվածության դեպքում։ Այն փափկեցնում ու խոնավեցնում է մաշկը։

Լավացնում է նյութափոխանակությունը։ Նախաճաշին պարբերաբար վարսակ օգտագործելն օգնում է արագացնել նյութափոխանակությունը։ Այն մանրաթելեր է պարունակում, որոնք օգնում են երկար ժամանակ հագեցածության զգացում ունենալ։ Վարսակն օգնում է նաև օրգանիզմից դուրս բերել «վատ» խոլեստերինը, օրգանիզմին էներգիա հաղորդել։

Կարող է նվազեցնել դիաբետի զարգացման հավանականությունը։ Մանրաթելերը կօգնեն վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, ինչը հնարավորություն կտա նվազեցնել շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։

Օգտագործեք այս բաղադրատոմսը՝ վարսակից առավելագույն օգուտ ստանալու նպատակով։

Բաղադրիչներ

  • 1 բաժակ վարսակ
  • 2 բաժակ ջուր
  • 1 ճաշի գդալ մեղրախոտ
  • 2 ճաշի գդալ մեղր
  • 1 թեյի գդալ դարչին
  • 1/8 թեյի գդալ հիմալայան աղ։

Ջուրը եռացրեք։ Ավելացրեք բաղադրիչները՝ բացի մեղրից, խառնեք։ Կրակը դանդաղեցրեք, թողեք եռա։ Վարսակը հարկավոր է եփել մոտ 5 րոպե՝ պարբերաբար խառնելով։ Ավելացրեք մեղրն ու դարչինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել