Առաջինը ձո՞ւն է եղել, թե՞ հավը… լինել թե՞ չլինել… Այս օրերին այս հարցերից, թերևս ավելի ակտուալ և կարևոր է, թե ո՞վ է ավելի լավ կրուտիտ լինում՝ Սամվել Ալեքսնայնաը, թե՞ նրա ախպեր-ընգեր Ռուբեն Հայրապետյանը:
Իրոք որ, ինչեր ասես, որ չես մտածի սեփական ուղեղիդ ծալքերի պակասն ու լեզվիդ թերզարգացվածությունը կոծկելու համար: ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵԼ՝ ԲԱՆԱՎԵՃԻՑ ԽՈՒՍԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ: Ինչեր ասես որ չհորիցնեց Լֆիկը Փաշինյանի հետ բանավեճից խուսանավելու համար՝ էլ քիթս եմ վիրահատել, էլ տկար եմ, էլ թոփալ… հիմա էլ հերթը Ռուբեն Հայրապետյանինն է, ով հայտարարում է. «Գայանե Առուստամյանը կին է, եւ ես ինձ վիրավորված կզգամ նրան բանավեճում հաղթելով, քաղաքական բանավեճի կմտնեմ միայն նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, ցանկացած ժամանակ ես պատրաստ եմ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մտնել բանավեճի»:
Ախր ԱԺ մտնելը նմաններին պարզապես հակացուցված է: Ոզնու համար էլ պարզ է, որ սրանք ոնց հինգը տարի մի բառ ԱԺ-ում չարտասանեցին, էտպես էլ հինգը տարի գալու են ու մնջախաղի չհաջողված թատրոն բեմադրեն: Իսկ այս կարգի ցինիզմը պարզապես անթույլատրելի է: Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից ուզում է որս խլել, խելքին աշեցեք: