Panorama.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքի շուրջ խորհրդարանական քննարկումներն առայժմ էական արդյունքներ չեն տվել։ Կառավարության և Ազգային ժողովի դիրքորոշումներն հաճախ նույն կետում չեն հատվում, քննարկումների ընթացքում տարաձայնություններ և տարակարծություններ են հնչում։ Սա, իհարկե, բնական գործընթաց է, և զարմանալի կլիներ, եթե երկու կողմերի կարծիքները 100 տոկոսով համընկնեին։  Սակայն մյուս կողմից անհանգստություն կա, որ անվերջ անհամաձայնությունները կարող են հանգեցնել անպտուղ, ոչինչ չտվող քննարկումների։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մեկն է այն  անձանցից, որ կարծում է՝ Ընտրական նոր օրենսգրքի ընդունման գործընթացն արհեստականորեն ձգձգվում է։ Ֆեյսբուքի իր էջում նա մտահոգություն է հայտնել, որ որոշ շրջանակներ հույս ունեն, թե արտահերթ ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելու  հետաքրվածությունը նոր իշխանություններին կստիպի գնալ փոխզիջումների։

Պարզելու՝ վերջինս ի՞նչ դիրքորոշում ունի ԸՕ քննարկումների՝ արդյունավետ լինել-չլինելու շուրջ, Panorama.am-ի թղթակիցը զրուցեց նրա հետ։

«Իմ մտահոգությունը երկու ուղղությամբ է։ Առաջինը, որ կառավարության կողմից ձևավորված հանձնաժողովը կարծես թե շատ դանդաղ է աշխատում։ Մենք առայժմ պրակտիկ արդյունքներ չենք տեսնում։ Թեև կազմակերպվում են բազմաթիվ հանդիպումներ, բայց դրանք, իմ տպավորությամբ, ավելի շատ brainstorming-ի (մտքերի փոխանակություն՝ խմբ.) ձևաչափով են, քան կոնկրետ ուղղություններով բարեփոխումների քնարկման։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել