Արդեն եկել է արևայրուք ընդունելու ժամանակը, բայց սկզբում պետք է իմանալ, թե ինչպես է պետք դա ճիշտ անել, հակառակ դեպքում ուղղակի այրվածքներ կստանաք:
Չի կարելի արևայրուք ընդունել ճաշի ժամին: Լավագույն ժամանակը ժամը 9.00-ից մինչև 10.00-ն է կամ 16.00-ից մինչև 19.00-ն: Ոչ մի դեպքում դուրս արևայրուքի չընդունեք ճաշի ժամին, հակառակ դեպքում ընդամենը 10 րոպեում կարող եք լիովին այրվել:
Արևայրուք մի ընդունեք, եթե շատ խալեր ունեք: Այդ դեպքում մաշկի քաղցկեղի վտանգը մեծանում է:
Արևի տակ չմնաք, եթե քաղցած եք: Այդ դեպքում արևահարվելն ու արևային հարված ստանալը դառնում են ավելի հավանական:
Շատ ջուր խմեք, սակայն ոչ մի դեպքում սառույցով ջուր մի խմեք:
Լողափում մի խմեք ալկոհոլային խմիչքներ: Շոգի ժամանակ ալկոհոլը հատկապես վատ է անդրադառնում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել