Այսօր արդեն ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին ակտիվորեն անդրադառնալ Աբովյան քաղաքի եկեղեցու բացման ընթացքում հյուրասիրության ժամանակ արված հայտնի տեսանյութերին: 
Բուն տեսանյութերի բովանդակությունը, դրանց հրապարակման ճիշտ լինել-չլինելը, մեր հասարակության թերսնվածության փաստը մի կողմ դնելով` շատ տեղին մի դեպք հիշեցի: 
2011 թվականի գարնանը Միացյալ Նահանգներում էինք խմբով: Հյուսիսային Կարոլինայի Ռալե քաղաքում մեզ հրավիրեցին մի բարեգործական կազմակերպություն, որը սնունդ էր հայթայթում աղքատ երկրներին: Տեղում փաթեթավորվում էր նպարեղեն (հիշում եմ` բրինձ, սիսեռ, չորացրած բանջարեղեն) աֆրիկյան մի քանի երկրների և... Ադրբեջանի համար, այո, այո, նավթադոլարներով, «հարուստ» Ադրբեջանի համար: Կազմակերպիչները նշում էին, որ Ադրբեջանում նման մթերքի պակասը շատ է զգացվում, և իրենք մշտապես այդ երկրի մի քանի շրջաններ սնունդ են ուղարկում: «Feed the Hungry»՝ կարծեմ այսպես էր կոչվում նախաձեռնությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել