Աննկարագրելի անաչառ լրագրողներ, անասելի անկաշառ քաղաքական, այսպես կոչված, գործիքներ, կներեք, գործիչներ, մի բան հիշեցնեմ, մարդ ես էլի, մեկ էլ տեսար` գլխներումդ տեղավորվեց: Ուրեմն` Հայաստանի նախագահի գահը զավթել է սերժիկը, ու էս սերժիկն իր բանդայի հետ Հայաստանը կործանում է: Ուրեմն, ասեմ` իմանաք, աննկարագրելի անաչառ լրագրողներ ու անասելի անկաշառ քաղաքական, այսպես կոչված, գործիքներ, կներեք, գործիչներ, երկիրը կործանվում է, դատարկվում է, թալանվում է: Ուրեմն, ասեմ` իմանաք, Կոնգրեսն ընդամենը ընդդիմադիր ուժ է, որը ձեզ դուր է գալիս, թե դուր չի գալիս, գլուխը քարը, Կոնգրեսին օրուգիշեր հոշոտելու արանքներում մին-մին սերժիկին ու իր բանդային էլ քննադատեք: Հանուն հայրենիքի էլի: Ախր գիտեմ, որ հայրենիքի սիրուց փոթոթվում եք, դրա համար եք կախվել Կոնգրեսից ու պոկ չեք գալիս: Հո չե՞մ ասում` դրա համար ձեզ վճարում են: Չէէէէէէէէէէ, օդով եք ապրում, հայրենիքի օդը շնչում եք ու ապրում: Ես դրանում չեմ կասկածում: Բայց դե ամեն դեպքում ասի` հիշեցնեմ, այ աննկարագրելիի անաչառ լրագրողներ ու անասելի անկաշառ քաղաքական, այսպես կոչված, գործիքներ, կներեք, գործիչներ: Մի հատ էլ կներեք, էլի, որ ձեզ մի քանի րոպեով կտրեցի հայրենիքի հանդեպ փոթոթումից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/lizadjan/posts/562169267138848
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել