Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի մասնակցությամբ Մամեդյարովի և Մոգերինիի կողմից ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան գործընկերության գերակայություններ փաստաթուղթը 2018-2020 թվականների համար։

Գերակա են դիտվել 4 ոլորտներ՝ տնտեսական, էներգետիկ, ինստիտուցիոնալ և միջմարդկային շփումներ։

Հատկանշական է 2 փաստ․

1. Այս փաստաթուղթը ստորագրվեց ԵՄ-Ադրբեջան Համապարփակ գործընկերության համաձայնագրից ավելի շուտ։ Սա կարող է նշանակել, որ բուն համաձայնագրի նախագծի վերջնականացումը և ստորագրումը շուտ չի լինելու։
2. Նշված փաստաթղթում Եվրոպական հանձնաժողովի կողմից առաջնահերթ չեն դրվել Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության խնդիրները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել