Ապրիլի 26 –ին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ «Անուշ» օպերայի պրեմիերան: Բեմադրությունն ու լիբրետոն համադրել էր ֆրանսահայ դերասան և ռեժիսոր Սերժ Ավետիքյանը: Սակայն «Անուշի» նորովի մեկնաբանությունը հայ մտավորականների մի մասի շրջանում դժգոհությունների և քննադատությունների առիթ է դարձել: ArmStar.am-ը փորձեց Մոսիի դերակատար երգիչ Գուրգեն Բավեյանից պարզել դրանց պատճառը.

«Միանգամից ասեմ, որ դա Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան չէր, հանդիսատեսը պետք է մի քիչ ուշադիր լիներ և տեսներ, որ տոմսերի վրա հստակ գրված էր` «Անուշ». ըստ Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի և Արմեն Տիգրանյանի երաժշտության հիման վրա բեմադրություն: Լիբրետոն իհարկե փոփոխված էր, այն օպերայինը չէր: Պարզապես մեր ժողովուրդը փոփոխություններ չի սիրում: Թե ժողովրդական և թե վաստակավոր արտիստները, պրոֆեսորները և մեր երաժշտական կյանքով ապրող հասարակությունը եկել էր նայելու ոչ թե «Անուշը»-ի նոր բեմադրությունը, այլ` օպերան», - պարզաբանեց Գուրգենը:
Քննադատողների խոսքերով Ավետիքյանի բեմադրած «Անուշը» զուրկ էր դրամատիկ զարգացումից, իսկ խղճուկ նվագախումբը հազիվ լսելի էր: Այս մեկնաբանություններին ի պատասխան մեր զրուցակիցը նշեց. «Մեր «Անուշ» օպերայի գործիքավորումը հիսունվեց թվականին արել է Սակիլարի անվամբ մի ջութակահար-կոմպոզիտոր. այն մենք այսօր ընդունում ենք և չենք քննադատում, այն դեպքում, երբ դա Տիգրանյանինը չի, դա Սակիլարրի «Անուշ»-ն է գնում մեր թատրոնում»:
Շարունակությունը՝ այստեղ




