168.am-ը գրում է.

Ղրիմի միացումը եւ Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում մյուս խնդիրները դեռ առիթ չեն ՌԴ-ի մեկուսացման համար: Այս մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ելույթ ունենալով NATO Engage փորձագիտական համաժողովում՝ ռազմա-քաղաքական դաշինքի գագաթնաժողվի բացումից առաջ:

«Մենք չենք ճանաչում Ղրիմի անեքսիան, մենք չենք ընդունում (ռուսական) քարոզչությունը, գործողությունները կիբեռտարածությունում, միջամտությունն ընտրություններին, մենք տեսնում ենք Սոլսբերիի միջադեպը: Բայց ես դրանք փաստարկներ չեմ համարում Ռուսաստաանի մեկուսացման համար: Ես համոզված եմ, որ հատկապես այն պայմաններում, երբ լարվածությունը մեծ է, մեզ անհրաժեշտ է երկխոսություն Ռուսասանի հետ»,- ասել է նա:

«Ռուսաստանը մեր հարեւանն է, Ռուսաստանը ոչ մի տեղ չի անհետանա, եւ մեզ պետք է երկխոսություն Ռուսաստանի հետ»,- հավելել է Ստոլտենբերգը: Ավելի վաղ գլխավոր քարտուղարը բազմիցս նշել է, որ նույնիսկ եթե Ռուսաստանի հետ ՆԱՏՕ-ի հարաբերություններում բարելավում չլինի, ապա Մոսկվայի հետ շփումն անհրաժեշտ է՝ հարաբերությունների անվերահսկելի էսկալացիտա թույլ չտալու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել