168.am-ը գրում է.

Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգում առնվազան 11 մարդ է զոհվել, եւս չորսը վիրավորվել պայթյունի հետեւանքով: Հուլիսի 10-ին այս մասին հաղորդել է 1TV հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Ջելալաբադ քաղաքում մահապարտ ահաբեկիչն իրեն պայթեցրել է ոստիկանական հսկիչ անցակետերից մեկի մոտ: Զոհվածների մեջ կարող են լինել անվտանգության ուժերի աշխատակիցներ եւ քաղաքացիական անձինք:

Tolo News հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ զոհերի թվում ութը խաղաղ բնակիչներ են: Աֆղանստանի տարածքում գործող ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել կատարվածի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել