Կրեմլում մեկնաբանել են ԱՄՆ սենատոր Ջոն Նիլի Քենեդիի խոսքերը, որը Մոսկվա կատարած այցից հետո Ռուսաստանի կառավարությունը համեմատել էր մաֆիայի հետ։ ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերով՝ Մոսկվայում լավ գիտեն այն մասին, որ ամերիկյան քաղաքական վերնախավը կարծրատիպերի գերության մեջ է գտնվում։

«Մենք վարդագույն ակնոցներ չենք կրում և լավ ենք հասկանում, որքանով է ամերիկյան քաղաքական վերնախավը կարծրատիպերի ազդեցության և ներքին սարսափելի ռուսաֆոբ ճնշման տակ»,– ասել է Պեսկովը լրագրողներին։

Հանրապետական սենատոր Ջոն Նիլի Քենեդին համեմատել է ՌԴ Կառավարությունը մաֆիայի հետ, իսկ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Լավրովին կռվարար է անվանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել