Խորհրդային իշխանության տարիներին, հաշվի առնելով Մոսկվայում գործող աշխարհաքաղաքական նախագծերը, Ադրբեջանում աշխատող պատմաբան-հետազոտողները ակտիվ մշակում էին հանրապետության «զուգահեռ պատմությունը»:
Պատմական գիտությունների դոկտոր Վիկտոր Շնիրելմանը հաստատում է, որ 1930-ականների վերջից սկսեցին ադրբեջանացվել պատմական գործիչներն ու պետական կազմավորումները, որ եղել էին կամ առնչվել էին Խորհրդային Ադրբեջանի տարածքին:
Այսպես իրանական ազգային հերոս Բաբեկը, որի նույնականացումը որոշվում է կրոնով (իսլամ) և ծագումով (թյուրքականություն), հայտարարվեց Ադրբեջանի ազգային հերոս: Հաշվի առնելով Մեծ Ադրբեջանի ստեղծման գոյություն ունեցած նախագծերը` ներառելով Հարավային (Իրանյան) Ադրբեջանը, այդ գաղափարները ակտիվորեն տարածվում էին Իրանում` այնտեղ բնակվող թյուրքերի էթնիկ նոր ինքնագիտակցության ծագման համար:
Բաբեկի կերպարը՝ իբրև ադրբեջանցի ազգային հերոս` թափով առաջ էր մղում սովետական քարոզչությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին այնտեղ տեղակայված սովետական զորքերի հետ կապված: