Հանրահայտ հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին շուտով կրկին կենթարկվի վիրահատության: Այս անգամ կհեռացնեն դերասանուհու ձվարանները, քանի որ այդ օրգանում քաղցկեղի զարգացման 50 տոկոս հավանականություն կա:

Ինչպես հայտնել է Ջոլին, քաղցկեղն այն հիվանդությունն է, որը մեծ վախ է ներշնչում մարդկանց և անզորության զգացողություն պատճառում: Սակայն հիմա, արյան անալիզի շնորհիվ, հնարավոր է հեշտությամբ պարզել այդ հիվանդության հանդեպ հակումը և ձեռնարկել համապատասխան քայլեր:
Ավելացնենք, որ «Time» ամսագիրն իր վերջին համարն ամբողջությամբ նվիրել է դերասանուհուն: Նրա այս քայլը համարձակ են համարել ու նաև հրապարակավ աջակցել Բրեդ Փիթը, նրա ծնողները, Ջոլիի հայրն ու եղբայրը:
Շարունակությունը՝ այստեղ

Նյութի աղբյուր՝ http://www.armstar.am/am/news/?n=1374
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



