Չնայած արևադարձային ծագմանը՝բանանը վաղուց է դարձել մեր երկրի բնակիչների սիրելի մրգերից մեկը։ Շատերը չեն սիրում սև բծերով բանանները, մյուսները գտնում են, որ դրանք ավելի համեղ են։

Կա բանանի հատուկ տեսակ, որն իր կճեպի վրա սև կետիկներ ունի, սակայն դրանք մեզ մոտ չեն բերվում։ Եթե դուք խանութներում սև կետերով բանան եք տեսնում, ապա դա վկայում է բանանի ոչ այնքան թարմ լինելու մասին։

Խանութում նոր հայտնված բանանները դեղին գույնի են լինում, երբեմն կանաչավուն երանգով։ Երկու–երեք օր անց կճեպը սկսում է դեղնել, մեկ շաբաթ անց դրա վրա սև կետեր են հայտնվում։ Եթե պտուղը տեղափոխման ժամանակ սառցահարվել է, ապա սև կետերն ավելի շուտ կհայտնվեն։

Ոչ թարմ բանանից կարելի է թունավորվել, հատկապես՝ ամռանը, երբ բանանի կճեպի մեջ դրոզոֆիլ ճանճեր կարող են բազմանալ։ Հենց դրանում է հիմնական վտանգը։ Դա հնարավոր չէ անմիջապես նկատել, բայց եթե վարակված բանանը թողնենք պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա մի քանի օր հետո կնկատենք ճանճի բազմաթիվ թրթուրներին։ Այդ պատճառով բանան ընտրելիս ուշադիր եղեք, որ պտուղը վնասված չլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել