Ժողովուրդ ջան, էս գազի թանկացման վերաբերյալ էլի մի երկու բան:
Հակառուսական տրամադրությունների ալիք բարձրացնելուց առաջ, Գյումրու ռազմաբազայից փողեր ուզելուց առաջ եկեք վերստին հիշենք սենց մի նյուանս:
63 տոկոսը էդ սառույցի վրա գրած թիվ ա, որ թոզ փչելու համար ա: Բացի դրանից, էդ արդեն էն թանկացումն ա, որ արվելու է բնակիչների համար գնահաշվարկ անելիս, բայց ինչ-որ ոչ ոք չի շտապում ասի, թե Ռուսաստանը Հայաստանի Հանրապետությանը մատակարարվող գազը ինչքանով ա բարձրացրել․․․

Ճանաչելով մերոնց՝ չեմ զարմանա, եթե պարզվի, որ Ռուսաստանը ընդամենը մի 10 տոկոս բարձրացրած լինի գինը, բայց սահմանից էս կողմ մերոնք գերշահույթ ստանալու կայուն խասյաթով մինչև մի 40 տոկոս թանկացնեն (կրկնում եմ, այն դեպքում, երբ արդեն մի քանի տարի է, ինչ մեր սիրելի պատկան կառույցները առանց դրա էլ աննախադեպ գերշահույթով են աշխատում)․․․
Էս հարցի տնտեսական կողմը: Հարցի էմոցիոնալ կողմը այլ հարթության մեջ ա ու լուրջ չի, որովհետև համաձայնվեք, եթե ինչ-որ մեկն էլ էմոցիոնալ լուծումներով պատժի արժանի է, ապա այդ մեկին, իսկ ավելի շուտ մեկերին, եկեք Հայաստանում գտնենք, ճշտենք, թե էդ ո՞ր մի տրամաբանությամբ ենք սենց անասուն գներ վճարում կոմունալ ծախսերի համար, էդ ո՞նց էղավ, որ սաղ էներգակիրը ու էներգետիկ համակարգը անցավ ռուսներին ու էլի լիքը սենց հարցեր:

Հ․Գ․ Ռազմաբազայի պահով էլ կարամ ասեմ, որ ռուսաֆոբները թեև ինձ կգամեն անարգանքի սյունին այս հայտարարության համար, բայց էդ դեռ մեծ հարց ա, թե էսօրվա դրությամբ էդ բազան ավելի շատ ռուսների՞ն ա պետք, թե՞ մեզ․․․ 
Սյունին գամելուց առաջ նայեք, թե Սիրիային ինչ օրը գցեց ցիվիլ Թուրքիան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել