Վարչապետի որդուն բարի ծառայություն, ու քանի որ բանակում չծառայածների թեման մոտ 10 տարի ուշադրությանս կենտրոնում է, տեղեկացնեմ նաև, որ ծառայած են առաջին նախագահի որդին եւ թոռը, երկրորդի երկու որդիներից կրտսերը, երրորդի եղբոր որդիները, գործող նախագահի երկու որդիները չեն ծառայել։ Փաշինյանի որդին առաջին դեպքն է, որ ծառայության է մեկնում «հրապարակային» ու հենց Արցախ։
Կեցցե վարչապետի ընտանիքն, ու լավ կլինի, որ մի հանձնաժողով էլ ստեղծվի, որը կուսումնասիրի, թե արդյոք օրենքի շրջանակներո՞ւմ է եղել ներկա կառավարության անդամների, այդ թվում՝ փոխվարչապետների՝ չծառայած լինելու փաստը։ Ի դեպ, կա նախարար, որ դեռ կարող է զորակոչվել, ոնց որ թե լավ էլ առողջ է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/zohrap.yeganyan/posts/1851602458231061
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել