Ցավով կարդացի Հյուսիսային պողոտայում ագրեսիվ ցեղատեսակի շան կատաղությունների մասին պատմությունը: Երկար ժամանակ է արդեն, ինչ խոսում եմ, առհասարակ, հանրային վայրերում նման ցեղատեսակների շների զբոսանքների մասին: Համապատասխան օրենքն ու իրավական ակտերը սահմանել են պարտադիր պահանջ, այն է՝ ագրեսիվ ցեղատեսակի բոլոր շները հանրային վայրեր պետք է դուրս բերվեն միմիայն դնչկալներով: Նշված կարգը խախտող շան տերը պետք է ենթարկվի վարչական պատասխանատվության, բայց ո՛չ այդ նույն վայրերում շրջող ոստիկանները, ո՛չ էլ քաղաքային իշխանության ներկայացուցիչները որևէ միջոց չեն ձեռնարկում:
Որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, դեռևս դեպքից երկու ամիս առաջ, վերը նշված խնդրի առթիվ գրավոր դիմել եմ և´ ՀՀ ոստիկանապետին, և´ Երևանի քաղաքապետին: Ինչպես տեսաք, որևէ միջոց չձեռնարկվեց նաև իմ դիմելուց հետո, և որպես հետևանք տեղի ունեցավ այդ սարսափելի դեպքը: Բա որ այդ շունը հարձակվեր մարդո՞ւ, ասենք որևէ երեխայի՞ վրա: Եզրակացությունները թողնում եմ ձեզ…
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=569544233090868&set=np.16644766.100003713196176&type=1&theater¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել