Հա, փաստորեն էն նախարարը, որ ասում էր դպրոցներում հայրենասիրություն չի պետք, այլ՝ ազատ քաղաքացի դաստիարակել, նկատի ուներ սեքսի թեման, հա՞:
Իր պատկերացրած ազատությունը միայն դրանով է կարծես սահմանափակվում։
Երևի տեղյակ չի, որ պատմության ողջ ընթացքում «հայ» բառը «ազատ» բառի հետ հավասար է քայլել։ Հայը ազատության առաջամարտիկ է, վկա՝ բոլոր մեր մտավորականները։ Ընդ որում, ոչ միայն հանուն մեր հայրենիքի ազատության են պայքարել, այլ և ուրիշների, վկա՝ Անդրանիկը, Մանուշյանը և բազմաթիվ մյուսներ…
Այսինքն, հերիք չի տեղյակ չեն Հայոց պատմությունից, մի բան էլ հակադրում են «հայը» «ազատությանը» ու Հայը ստորադասում, որ դպրոցներ բերեն իրենց արժեհամակարգի «ազատությունը»: Քանի որ միայն սահմանափակ ուղեղները կարող են ազատությունն ընկալել զուտ իբրև ազատ հարաբերություներ, և միայն փաբերում աճած սերունդը կարող է ազատությունն ասոցացնել աղջիկների ծխելու կամ շշով գարեջուր խմելու, հարբած փարթիների և նման երևույթների հետ։
Ի՞նչ ասեմ…
Ռազմագիտություն առարկան էլ դպրոցներից հանեք, ու ընդհանրապես՝ արգելեք հայ բառը… էդ ձեր մոտ կարծես գենետիկ մակարդակով խնդիր է առաջացնում։
Մեր երկրին ոչ բանակ է պետք, ոչ եկեղեցի, ոչ հայրենասեր սերունդ, ոչ էլ հայ…
Կարևորը ազատ կայֆավատ լինեն…
Հ.Գ.
Դավիդ Հարությունյանից պրծանք, սրա ձեռն ընկանք…