Բժիշկ-սեքսապաթոլոգ Ալեքսանդր Պոլեևը հայտարարել է, որ տեստոտերոնի մակարդակը ոչ միայն ազդում է սեռական ունակությունների վրա, այլև վճռականություն է հաղորդում տղամարդու վարքագծին՝ գրում է iz.ru-ն

«Տեստոտերոնը շատ գործառույթներ ունի, այդ թվում համարձակության գործառույթը: Տեստոտերոնը մարդուն ավելի վճռական, համառ և համարձակ է դարձնում: Այդ հորմոնը մարդուն նաև ֆիզիկական ուժ է հաղորդում, և նա սկսում է հավատալ, որ ինքը շատ փող կաշխատի»,- ասում է բժիշկը: 

Պոլեևը համարում է, որ այն տղամարդիկ, ում մոտ սեռական գործառույթը թույլ է արտահայտված, ցանկանում են լավ տեսք ունենալ. թանկարժեք ավտոմեքենաներ են գնում, թանկարժեք կոստյումներ: Այսպիսով, գնումներից կարելի է գուշակել տղամարդկանց սեռական ունակությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել