Զզվելի ու սողացող միջատներից ազատվել մարդկանց չի հաջողվում: Իսկ ահա Գաբրիել Տուազոնը հույս ունի, որ միջատներն այսուհետ հանգիստ կթողնեն իր բնակարանը: Նա քանդակագործ է, ով հայտնաբերեց, որ իր արհեստանոցում խավարասերներ են հայտնվել: Տուազոնն ուղղակի բռնեց միջատին ու որոշեց մահապատժի ենթարկել նրան էլեկտրական աթոռի վրա: Իսկ ահա աթոռը պատրաստելու համար նրանից երկու ժամ պահանջվեց: Մահապատժից հետո քանդակագործը հուղարկավորության արարողություն կազմակերպեց՝ դագաղի փոխարեն միջատին լուցկու տուփի մեջ դնելով:
Նա տեսանյութը տեղադրեց համացանցում, որտեղ օգտատերերը հարձակվեցին ու ասացին, որ նա դաժան է: Օգտատերերից մեկը կարծում է, որ կենդանու հանդեպ չի կարելի նման դաժան քայլ անել, եթե անգամ նա կեղտոտ միջատ է: Իսկ ահա Գաբրիելը կարծում է, որ միջատը չպետք է ներխուժեր իր տարածք: