Tert.am-ը գրում է.

Կանադական Քվեբեկ նահանգում ուժեղ շոգից մահացած մարդկանց թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կանադական աղբյուրին:

Ավելի վաղ հաղորդվում էր 33 զոհի մասին: Քվեբեկ նահանգի առողջապահության նախարար Լյուսի Չարլբուան հաստատել է, որ զոհերի թիվը հասել է 50-ի:

Աղբյուրի տվյալներով՝ ուրբաթ առավոտյան Կանադայի շրջակա միջավայրի նախարարությունը նախազգուշացրել էր Մոնրեալում սպասվող շոգի և փոթորիկի մասին: Միայն Մոնրեալ քաղաքում 28 մարդ է մահացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել