Այսօր հանդիպեցի իմ ռուս գործընկեր Նիկոլայ Պատրուշևին։

Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք ինչպես երկկողմ և բազմակողմ ձևաչափերում մեր փոխգործակցության, այնպես էլ անվտանգության խնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Երկուստեք վերահաստատեցինք անվտանգության և պաշտպանական ոլորտներում մեր երկու երկրների հարաբերությունների շարունակականության ապհովումն ու ամրապնդումը, ինչպես նաև ՀՀ-ում ռազմարդյունաբերության զարգացման շուրջ համագործակցության հարցեր:

Միաժամանակ, գործընկերոջս հայտնեցի իմ մտահոգությունը վերջին շրջանում Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հռետորաբանության և սահմանին զինտեխնիկայի կուտակումների վերաբերյալ։

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը կարևորեց ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցությունների վերսկսման անհրաժեշտությունը:

Նիկոլայ Պատրուշևի հետ քննարկեցինք նաև ընթացիկ մի շարք ծրագրեր` վստահություն հայտնելով, որ պատրաստակամ ենք հետևողականորեն աշխատել դրանց ուղղությամբ։ 

Հանդիպումն անցավ փոխադարձ վստահության և կառուցողական մթնոլորտում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել