Մայիսի 16-ին Կառավարության շենքի դիմաց տեղի ունեցավ բողոքի ցույց՝ գազի գնի նախատեսվող 67-տոկոսանոց բարձրացման դեմ։

Ցույցին ներկա էին մի քանի տասնյակ քաղաքացիներ, նրանց թվում՝ «Դաշնակցության» պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արմեն Ռուստամյանը, Կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանը, բնապահպան–ակտիվիստներ։ Ցույցից հետո մասնակիցները երթով շարժվեցին դեպի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն և «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` ամսական մինչև 10 հազար նորմալ խորանարդ մետր սպառողներին (բաժանորդներին) վաճառվող բնական գազի սակագինը 132 հազար դրամից 221 000 դրամ, 10 հազար խորանարդից ավել սպառողներինը՝ 243-ից 392 դոլար բարձրացնելու առաջարկով։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել