Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեղմ կլիմայական պայմաններով բազմաթիվ երկրներում գրանցվել է ռեկորդային շոգ: Այս մասին գրում է ամերիկյան The Washington Post պարբերականը՝ անդրադառնալով նաև եվրասիական տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի ու Վրաստանի շատ շոգ ամռանը:

Նշվում է, որ Երևանում ջերմաստիճանը բարձրացել է մինչև 42°-ի, իսկ Թբիլիսում մինչև 40,5°-ի:

Աննախադեպ շոգ է եղել Իռլանդիայում, Կանադայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Հյուսիսային կիսագնդի բազմաթիվ երկրներում: Նշվում է, որ վերջին 147 տարվա ընթացքում օդի ջերմաստիճանը կանադական Մոնրեալում հասել է 36,6°-ի:

Հանրապետության տարածքում հուլիսի 6-7-ին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով: Հուլիսի 4-ի ցերեկը, 5-6-ը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-8-ը՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 3-8 մ/վ: Հուլիսի 4-ին և 5-ին օդի ջերմաստիճանն որոշ մարզերում կհասնի 41 աստիճանի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել