Aysor.am-ը գրում է.

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նպատակով ստեղծված ԱԺ աշխատանքային խմբի երկրորդ նիստում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու հերթը ԱԺ «Ելք» խմբակցությանն էր։

Պատգամավոր Լենա Նազարյանի ներկայացրած առաջին առաջարկությունը վերաբերում էր Զինված ուժերում առանց անցագրային և առանց գաղտնիության ռեժիմի փոփոխման հավասար քարոզչական պայմաններ ապահովելուն։

«Այսինքն՝ կուսակցությունները տպագրված քարոզչական նյութերը հանձնում են Պաշտպանության նախարարությանը, որտեղից այդ նյութերը բաշխվում են զորամասերին։ Սա անհրաժեշտ է, որ զինվորական ծառայություն իրականացնող քաղաքացիները նույնպես ծանոթ լինեն կուսակցությունների գործունեությանը, քաղաքական ծրագրերին, թիմին և կարողանան գիտակցված ընտրություն կատարել», - առաջարկը հստակեցրեց Նազարյանը։

Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը հետաքրքրվեց՝ արդյոք ներկայիս ընտրական օրենսդրությունն արգելում է դա անել, ինչին Լենա Նազարյանը պատասխանեց. «Ոչ, նման արգելք չկա»։

Պատգամավորի պատասխանից հետո Սարգսյանը շարունակեց. «Ավելին, նման պրակտիկա կա, որը նախկինում իրականացվել է»։ Ընդհանուր առմամբ ներկայացված առաջարկը Սարգսյանի խոսքով, ընդունելի է, ինչին Նազարյանը պատասխանեց, որ ինքը տեղյակ չէ, թե ինչ պրակտիկա է եղել։

Վիգեն Սարգսյանն իր հերթին առաջարկեց Զինված ուժերի հետ միասին նշել նաև ազատազրկման վայրերը, ինչը Լենա Նազարյանի համար ընդունելի եղավ, և նա իր առաջարկությունների մեջ ավելացրեց Սարգսյանի առաջարկը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել