Ժամը 13:15-ի դրությամբ` «Սպայկա»-ում բռնկված հրդեհը մեկուսացվել է. այս մասին լրագրողներին հայտնեց ԱԻՆ լրատվական ծառայության պետ Նիկոլայ Գրիգորյանը:

Նրա խոսքով` այժմ հրշեջները շարունակում են աշխատանքները, քանի որ դեռևս կան կրակի օջախներ, բայց 1-1,5 ժամ անց կրակը լիովին կմեկուսացվի:

Դեպքի վայրում է նաև Սերգո Կարապետյանը: Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ «Սպայկան» կարևոր նշանակություն ունի գյուղմթերման շուկայում, և որ վարչապետն իրեն հանձնարարել է քննարկել այս հարցը:

Քիչ անց լրագրողները հնարավորություն կունենան զրուցելու «Սպայկա»-ի ներկայացուցչի հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել