Tert.am-ը գրում է.

Կոռուպցիոն սխեմաների բացահայտումների արդյունքում պետությանը վերադարձված միջոցներից 10 մլրդ դրամը կհատկացվի սուբվենցիաներին։ Գորիսի քաղաքապետարանում Սյունիքի մարզի համայնքների ղեկավարների հետ հանդիպմանն այս մասին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կոռուպցիայի դեմ պայքարը հնարավոր չէ միայնակ անել, անկախ նրանից՝ վարչապետ ես, նախարար, թե քաղաքապետ։ Մենք պետք է մեր ներուժը համախմբենք այս խնդրի շուրջ»,–ասաց նա՝ նկատելով, որ բոլոր հարցերին պետք է նայել ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով:

Փաշինյանի հավաստմամբ՝ կոռուպցիոն երևույթների, չարաշահումների, հարկերից խուսափելու բացահայտումներից բյուջե մտնող միջոցների առնվազն 10 միլիարդը կհատկացնեն սուբվենցիաներին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել