Երբևէ մտածե՞լ էիք, որ բատոն հացով կարող եք պատրաստել անչափ համեղ, յուրահատուկ պիցցա: Ուղղակի անհավատալի է, բայց հարկավոր է ընդամենը մեկ անգամ պատրաստել և այլևս չեք մտածի պիցցա պատրաստելու համար դրա խմորը առանձին պատրաստելու կամ գնելու մասին, քանի որ բատոն հացով պատրաստված պիցցան իր համով չի զիջում պիցերիաների կողմից առաջարկվող պիցցաների համին: Դուք անպայման ձեր մտքում շնորհակալ կլինեք այն մարդուն, ում մտքով անցել է այս հետաքրքիր գաղափարը:

Այս ախորժելի ուտեստը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ կլինեն հետևյալ մթերքները․

Բաղադրիչներ

  • Բատոն հաց - 1 հատ,
  • Եփած երշիկ - 250 գր,
  • Տոմատի մածուկ - 60 մլ,
  • Չոր պանիր - 200 գր,
  • Սխտոր - 4 պճեղ,
  • Կանաչի՝ ըստ ճաշակի,
  • Պղպեղների խառնուրդ՝ ըստ ճաշակի:

Պատրաստումը

  • Սխտորը և երշիկը մանր կտրտեք և պղպեղի խառնուրդով տապակեք:
  • Բացեք բատոնը մեջտեղից և միջից հանեք խմորային մասը:
  • Խմորը հանելուց հետո բատոնի վրա քսեք տոմատի մածուկ:
  • Այնուհետև լցրեք վրան տապակած երշիկն ու սխտորը, իսկ հետո՝ կանաչին:
  • Վրան քերեք չոր պանիր և դրեք ջեռոցի տապակի մեջ ու եփեք 15 րոպե 200 աստճանում:

Բատոն հացով կարող եք պատրաստել պիցցա նաև այլ բաղադրիչներվ: Պարզապես պետք է հիշեք, որ այդ բաղադրիչները պետք է լինեն ավելի շատ չոր կամ տապակած, որպեսզի հացը չթրջվի:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել