Երևանի օդում այսօր առավոտվանից թանձր ծուխ և վատ հոտ է տարածված. պատճառը երեկ ուշ երեկոյան «Սպայկա» ընկերությունում բռնկված խոշոր հրդեհն է, որն այսօր առավոտյան 8:00-ի դրությամբ դեռևս ամբողջովին մարված չէր: Այս պահին էլ Երևանի երկինք նկատելիորեն սև ծուխ է բարձրանում: ASEKOSE.am-ի խմբագրություն զանգահարած մեր ընթերցողները բողոքում են գլխացավից: Նշենք, որ ծուխը տեսանելի է քաղաքի տարբեր հատվածներից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Գարեգին Նժդեհի հրապարակի հարակից շենքերից մեկից մեր ընթերցող Արթուր Պողոսյանի կողմից նկարահանված տեսանյութը: Ի դեպ, ASEKOSE.am-ի թղթակիցը փորձեց Շտապօգնության ծառայությունից ճշտել` գլխացավերի հետ կապված ահազանգեր ստացվե՞լ են, թե՞ ոչ, սակայն ծառայության ավագ բժշկուհին հրաժարվեց տեղեկատվություն տրամադրել:
Տեսանյութը` Պանորամա.am-ի



