17-ամյա Ջեսիկա Սկոտը լողափում զբոսանքից հետո սարսափելի այրվածքներ էր ստացել: Նա ընկերների հետ գնացել էր լողափ՝ կուրսային աշխատանքի պաշտպանությունը նշելու: Տարածությունն այնքան էլ մեծ չէր, բայց տաք ավազի վրա մի քանի քայլ անելուց հետո նրա ոտքերն սկսեցին ցավել:

Սարսափելի ցավի պատճառով Ջեսիկային անմիջապես հիվանդանոց տեղափոխեցին: Դեռահասի ոտնաթաթերի շրջանում սարսափելի այրվածքներ հայտնաբերվեցին: Բարեբախտաբար, վարակ չի եղել, սակայն նա մոտակա երեք ամսվա ընթացքում քայլել չի կարողանա: Աղջկա մայրն աշխատում է հիվանդանոցում և խոստովանում է, որ երբևէ չի հանդիպել նման դեպքի: Աղջիկը ցանկանում է զգուշացնել բոլորին տաք ավազի վրա զբոսանքի վտանգավոր հետևանքների մասին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել