Երեկ կեսգիշերին դաժան սպանություն է տեղի ունեցել Վանաձորում:
Տեղի ունեցած ընդհարման պատճառով սպանվել է հայտնի արձակագիր Հրանտ Մաթևոսյանի եղբորորդին, ով տեղի անտառապահն էր: Ըստ տարածված լուրերի՝ նրան դանակահարել է Բնապահպանության նախարարության աշխատակից, տեսուչ Տիգրան Մելիքյանը: HayNews.am-ի տեղեկություններով՝ Թովմա Մաթևոսյանի և Տիգրան Մելիքյանի միջև վեճ է առաջացել ապօրինի ծառահատումների հետ կապված, այլ մանրամասներ հայտնի չեն: Տիգրան Մելիքյանը փախուստի մեջ է:
Նյութի աղբյուր՝ http://haynews.am/hy/matevosyan
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



