Շուրջ 8 ժամ է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի գրեթե բոլոր խմբերը պայքարում են, որպեսզի մարեն Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Սպայկա»-ում առաջացած խոշոր հրդեհը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ողջ գիշեր տեղում են եղել շտապ օգնության, ոստիկանության աշխատակիցները: Կրակը մինչև այս պահը տարածվում է, և հրշեջները հերթափոխով պայքարում են կրակի վերացման դեմ: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ սև ծուխն անգամ տեսանելի է քաղաքի ծայրամասերից: Դեպքի վայրում է Երևանի Փրկարարական վարչության պետ Մուշեղ Ղազարյանը, ով իրավիճակի մասին անընդհատ տեղեկացնում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին: Ֆոտոլրագրողը հայտնեց, որ քիչ հետո դեպքի վայր է ժամանելու ԱԻ նախարարը:
--- 10:17 Ֆոտոլրագրողը հայտնեց, որ դեպքի վայր ժամանեց ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել