«Դատական համակարգի շուրջ նոր կռիվ է հասունանում: Մի շարք աղմկահարույց քրեական գործերով կալանավորվածների հարազատները փաստի առջև են կանգնել:

Մասնավորապես՝ պաշտպանները մեղադրյալների ազատ արձակման մասով միջնորդություններ են ներկայացրել դատարան, որ նրանց խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխարինվի գրավով, սակայն որոշ դատավորներ այդ միջնորդությունները քննել են շուրջ 1 ամիս, մի հանգամանք, որը պաշտպանները համարում են անթույլատրելի:

Ու դրանից հետո «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ փաստաբանները խնդրի հետ կապված դիմում են ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան:

Ըստ մեր տեղեկությունների՝ առաջիկայում չի բացառվում, որ ՀՀ վճռաբեկ դատարանն այս հարցով հանդես գա հայտարարությամբ: Սա էլ դեռ քիչ չէ, տարբեր քրեական գործեր քննող դատավորներ իրենց վարույթում քննվող քրեական գործերով նիստեր են նշանակել ամիսը մեկ անգամ, իսկ ահա այս օրերին գնացել են արձակուրդի:
Սա էլ է զայրացրել կալանավորվածների հարազատներին, և ոմանք դատական համակարգի անգործության պատճառով հնարավոր է դուրս գան փողոց»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել