Ռուսական մամուլում ահագին ակտիվ քննարկում են Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։ Առաջին անգամ չէ, որ ՀՀ ղեկավարը մասնակցելու է ՆԱՏՕ միջոցառումներին․ Մոսկվայի խանդոտ արձագանքը տվյալ դեպքում ավելի շատ ՀՀ նոր իշխանությունների հետ փոխադարձ վստահության ոչ լիարժեքության հետևանք է։ Բայց դա ժամանակի հարց է․․․ 

Տվյալ դեպքում ավելի մտահոգիչ է այն, որ Փաշինյանի՝ Բրյուսել առաջին այցի առիթը ՆԱՏՕ գագաթնաժողովն է, ոչ թե ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը։ Մնում է հույս ունենալ, որ ԱԳՆ-ն նախապես ստացելա բոլոր երաշխիքները, որ ՆԱՏՕ ամփոփիչ փաստաթղթում տեղ չեն գտնի հայկական շահերին հակասող ձևակերպումներ, որոնք էլ նախկինում հաճախ պատճառ են դարձել, որ ՀՀ նախագահը չմասնակցի այդ գագաթնաժողովին։ 

Պետք է բավական զգուշավոր լինել տհաճ անակնկալներից խուսափելու համար․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել