«Աստված ավելի բեթարից ազատի» կամ ավելի բարբառային «Աստված էլ բեթարից ազատի» արտահայտությունը չգիտեմ երբվանից արմատացած է մեր մեջ, և ցանկացած վատ իրադրության մեջ հայտնվելու, անարդարության հանդիպելու ժամանակ մենք մեզ սկսում ենք հուսադրել այդ խոսքերով: Փիլիսոփաներից մեկը մի լավ արտահայտություն ունի, որտեղ նշում է՝ անհաջողության մեջ հայտնված խելացի մարդն իրեն հուսադրում է, որ կպայքարի դուրս կգա այդ մղձավանջից, իսկ հիմարն իրեն հուսադրում է նրանով, որ իրենից վատ դրության մեջ էլ գտնվող մարդիկ կան: Որոշ օղակներ այդ ասացվածքի զորությունը լավ գիտեն, տեսեք՝ գազի գնի թանկացման հետ կապված տարածեցին մի աստղաբաշխական գին, դե հետո կսկսեն բանակցություններ վարել, կհասցնեն իրենց ուզածի սահմանին, կասեն՝ մենք դիվանագիտական փայլուն հաղթանակ տարանք, իսկ ժողովուրդն էլ կբավարարվի, իրեն կհուսադրի վերոնշյալ ասացվածքով: Մի դիտարկում անեմ, այդ «էԼ ԲԵԹԱՐ»-ը ֆունկցիայի ասիմպտոտ վարքի նման անսահման ձգտում է ինչ-որ կետի, բայց չի հասնում, այդպես անվերջ կրկնելով ապրե՞նք, դիմանա՞նք: Հույս ունեմ՝ որոշ ժամանակ հետո ոչ թե կսփոփվենք, որ մեզանից վատ ապրողներ կան, այլ կպայքարենք նրա համար, որ մեզանից լավ ապրող չլինի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել