«Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը դեռևս շարու­նակում է մնալ ՀՀԿ առաջին փոխնախագահ, բայց դա միայն այն պատճառով, որ նա դեռ չի կողմնորոշվում, թե ինչպես է շա­րունակելու իր քաղաքական գոր­ծունեությունը: Նրան համոզում են մնալ ՀՀԿ-ում և փորձել միա­սին ոտքի հանել կուսակցությու­նը, բայց մյուս կողմից՝ Կարապե­տյանը տեսնում է, որ այդ կու­սակցությունը օր օրի ավելի է քայքայվում և որպես քաղաքա­կան պրոյեկտ դառնում անհե­ռանկար: Կարապետյանը իր ռու­սական հովանավորների հետ կարող է ձեռնամուխ լինել նոր կուսակցության ձևավորմանը: 

Տեղեկություններ կան, որ «Տաշիր խմբի» սեփականատեր Սամվել Կարապետյանի ներկայացուցիչ­ները շարունակում են նոր կու­սակցության ստեղծման շուրջ բանակցությունները տարբեր անհատների և խմբավորումնե­րի հետ: ՌԴ իշխանություններն ունեն երկու ծրագիր՝ մաքսիմում տապալել Նիկոլ Փաշինյանի կա­ռավարությունը և իշխանության բերել իրենց կողմից վերահսկելի քաղաքական ուժի, կամ գոնե առաջին փուլի համար ձևավորել ուժեղ ընդդիմություն, որը ցանկացած պահի կկարողանա օգ­տագործել հասարակական դժգոհությունը, և համաժողովր­դական շարժման միջոցով թավ­շյա հեղափոխություն իրակա­նացնել:

հասարակական դժգոհության հասունացման հարցում Ռուսաստանը գործուն աջակցու­թյուն կցուցաբերի: Բայց եթե նախկին վարչապետն իրոք նոր կուսակցություն ստեղծի, որի հե­տևում կանգնած կլինի ռուսա­կան կապիտալն ու Ռուսաստանի քաղաքական աջակցությունը, ապա դա իսկապես կլինի ՀՀԿ-ի վերջը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել