Եթե մեր նախնիները իմանային, որ կգա այնպիսի ժամանակ, երբ հիմնական կրոնները միաստվածային կդառնան, նրանք, ամենայն հավանականությամբ, այլևս իմաստ չէին գտնի մարդկային զոհաբերություններ կատարելու: Մարդկային զոհաբերությունները տարածված էին ողջ աշխարհում, և տարբեր էին՝ կախված իրենց մասշտաբներից: Իսկ միջոցները, որոնցով իրականացնում էին դրանք, ուղղակի սարսափեցնում են ժամանակակից մարդուն :

Զոհաբերություններ Հնդկաստանում

Հնդկաստանում բանդիտներին հիմնականում անվանում են «տուգեր», որը համապատասխանում է հայերեն «խարդախ» բառին : Տուգերը տարածված են ողջ Հնդկաստանում և հասնում են մի քանի հարյուրի : Նրանք, որպես կանոն, մարդկանց ներկայանում էին որպես զբոսաշրջիկներ, և իրական տուրիստներին առաջարկում էին ընկերակցություն : Այնուհետև նրանք մի քանի օր կամ շաբաթ շարունակ հետևում էին իրենց զոհերին՝սպասելով այն պահին, թե երբ զոհը «հարմար կլինի հարձակման համար» :

Նրանք իրենց զոհաբերություններն անում էին «նորաձև ծիսակատարութուններով» : Նրանք համարում էին, որ արյուն չպիտի հոսի, այդ պատճառով էլ իրենց զոհերին կամ խեղդում էին, կամ թունավորում էին : Հնդկացի տուգերին զոհ են գնացել ավելի քան մեկ միլիոն մարդիկ 1740-1840-ականներին : Հայտնաբերվել են նաև մի քանի զանգվածային գերեզմանոցներ, որոնցում, ենթադրվում է, տուգերն իրենց զոհերին մատուցել են Կալի աստվածուհուն :

Զոհեր կառույցներում

Մարդկության կատարած ամենասարսափելի արարքներից մեկը մարդկանց տարբեր կառույցների հիմքերում թաղելն էր՝ պատերի ամրությունն ապահովելու համար : Այս երևույթն ընդունված էր Ասիայի, Եվրոպայի, ինչպես նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների որոշ հատվածներում : Ենթադրվում էր, որ ինչքան մեծ էր տունը, այնքան շատ դրա պատերի մեջ պիտի լինեն զոհերը : Այդ զոհերը կա՛մ կենդանիներն էին լինում, կա ՛մ մարդիկ : Օրինակ՝ Չինաստանի արքայական ժառանգներից մեկը զոհ է գնացել նրա համար, որպեսզի դամբարանի պատերն առավել ամուր կառուցվեն :

Ացտեկների մարդկային զոհաբերությունները

Ացտեկները կարծում էին, որ մարդկային զոհաբերություններ կատարելն անհրաժեշտ է, որպեսզի Արեգակը շարունակի տեղաշարժվել երկնքում : Դա նշանակում է, որ ամեն տարի հազարավոր մարդիկ էին զոհաբերվում այս նպատակով : Ացտեկները հսկայական բրգաձև կառույցներ ունեին, որոնց աստիճանները տանում էին դրանց գագաթ, որտեղ էլ գտնվում էր զոհասեղանը : Այնտեղ մարդկանց սպանում էին, նրանց սրտերը հանում էին կրծքավանդկից ու բարձրացնում էին դեպի Արեգակը : Մարդկանց մարմիններն, այնուհետև, աստիճաններով ներքև էին նետում՝ դեպի ոգևորված ամբոխը : Շատ մարմիններ սնունդ էին դառնում կենդանիների համար, մյուսները կախվում էին ծառերից. հայտնի են եղել նաև մարդակերության դեպքեր :

Ինկերը զոհաբերում եին երեխաներին

жертвоприношение

Ինկերը ցեղ էին Հարավային Ամերիկայում : Նրանց մշակույթը նրանց կրոնական ավանդույթների խիստ ազդեցության տակ էր գտնվում, և կատարվում էին կացվում բազմաթիվ մարդկային զոհաբերություններ : Ի տարբերություն այլ ցեղերի և մշակույթների, որոնցում թույլատրվում էր զոհ մատուցել ստրուկներին, գերիներին կամ թշնամիներին, ինկերը համարւոմ էին, որ զոհերը պետք է «թանկարժեք» լինեն : Այդ պատճառով նրանց զոհերը ազդեցիկ մարդկանց երեխաներն էին  լինում : Այդ երեխաներին սկսում էին պատրաստել առավել վաղ՝ մի քանի ամիս առաջ : Նրանց լավ կերակրում էին, ամեն օր լողացնում էին. նրանց կցվում էին աշխատավորներ, որոնք պարտավորվում էին կատարել երեխաների բոլոր պահանջներն ու ցանկությունները : Երբ երեխաները պատրաստ էին լինում, նրանց ուղարկում էին Անդեր : Լեռների գագաթին վանք կար, որտեղ երեխաներին գլխատում էին ու զոհաբերում :

Ջոշուա Միլթոն Բլայի՝ լիբերացի մերկ հրամանատար-մարդակեր

Լիբերիան պետություն է Աֆրիկայում, որը մեկ տասնամյակ քաղաքացիական պատերամի մեջ է եղել : Երկրում քաղաքացիական պատերազմը սկսվել է մի շարք քաղաքական պատճառով. և այդ պատերազմում որոշ տարօրինակ դեպքեր են գրանցվել :

Հետաքրքիր դեպք է գրանցվել Ջոշուա Միլթոն Բլայիի հետ կապված, ով ռազմական հրամանատար էր և հավատում էր, որ մերկ տեսքով պատերազմ մղելը ինչ-որ կերպ նրան կպաշտպանի փամփուշտի հարվածից : Սակայն սրանով նրա տարօրինակությունը չէր սպառվում :

Ջոուան մարդկային զոհաբերության տարբեր եղանակներ է փորձարկել : Նա հայտնի էր որպես մարդակեր, և ուտում էր ռազմագերիներին՝ դանդաղորեն եփելով նրանց կրակի վրա : Նա կարծում էր, որ սննդի մեջ երեխաների սիրտ ներառելը իրեն ավելի քաջ մարտիկ է դարձնում, այդ իսկ պատճառով երբ նրա բանակը հարձակում գործեց գյուղերից մեկի վրա, նա այդտեղից երեխաների առևանգեց, որպեսզի ուտի նրանց սրտերը :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել