Tert.am-ը գրում է.

Իրանի իշխանությունները թույլ կտան մասնավոր սեկտորին նավթ արտահանել՝ ԱՄՆ-ի պատժամիջոցներին հակազդելու համար: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ի ձգտումը՝ զրոյի հասցնել օտար երկրների կողմից իրանական նավթի գնման ծավալները, անիրագործելի է: Նման տեսակետ է հայտնել նաև Իրանի նավթի հարցերով նախարարության մեկ այլ պաշտոնատար անձ:

«Մենք քննարկել ենք հարցը բարեկամ երկրների հետ և բացել ենք նավթի վաճառքի ճանապարհներ: Նավթը կներկայացվի ներքին բորսայում, և մասնավոր սեկտորը կկարողանա այն արտահանել»,- ասել է նա՝ հավելելով, որ իշխանությունները ծրագիր ունեն, որը թույլ չի տա ԱՄՆ-ին իրագործել իր մտադրությունները և Իրանին հնարավորություն կտա անհրաժեշտ մակարդակով նավթ վաճառել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել