ՖԻՖԱ-ն որոշում է կայացրել ազատել հանրահայտ ֆուտբոլիստ և մարզիչ Դիեգո Մարադոնային կազմակերպության դեսպանի պաշտոնից:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Մարադոնան անշնորհք ժեստ է ցուցադրել Նիգերիա – Արգենտինա հանդիպման ժամանակ: Պաշտոնից ազատվելուց հետո Դիեգոն զրկվել է ՖԻՖԱ-ի կողմից տրվող աշխատավարձից:

Մեկ այլ՝ Արգենտինա – Իսլանդիա հանդիպման ժամանակ ֆուտբոլիստը նկատվել է սիգարով: Ավելի ուշ Մարադոնան ներողություն է խնդրել դրա համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



