«Վարչապետին կից Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի նիստում նախօրեին որոշում էր ընդունվել նախագծում ամրագրել 100 տոկոս համամասնական ընտրակարգ և կուսակցությունների և դաշինքների անցողիկ շեմը 1 տոկոսով իջեցնել:
Երեկ Aravot.am-ը «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի այս որոշումների հետ կապված, կողմնակի՞ց է դրան, և ի՞նչ կտա դա: Արամ Սարգսյանը պատասխանեց, որ այդ հարցը շատ երկար է քննարկվել. «Ես այդ հարցում նաև որոշակի բանավեճ ունեմ իմ կուսակից Արտակ Զեյնալյանի հետ և չէի ուզի իմ ու Արտակի բանավեճը տեղափոխել լրատվական դաշտ, դրա համար այս փուլում ձեռնպահ կմնամ: Բայց որ այդ հարցերը պիտի քննարկվեին՝ դա օրինաչափ է: Մոտեցումների առումով այլ մոտեցումներ չկան, այդ խնդիրներին մասնակցում է նաև ՀՀԿ-ն, գիտեր, որ ինքն էլ իր ուրույն տեսակետն ունի, բայց իրենք երրորդ ուրիշ տարբերակ չեն առաջարկել:
Ընտրությունը պիտի կատարվի այս տարբերակների միջև: Ես համարում եմ, որ արդար ընտրությունների համար քաղաքական կամք է պետք»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել