«Հակառակորդը հասկանում է, որ Հայաստանը որոշ դժվարություններ հաղթահարելու փուլում է, նոր իշխանությունները Ղարաբաղի հարցում միայն մեկ աղմկահարույց հայտարարություն են արել, և գործընթացը դեռ տեղից չի շարժվել: Ադրբեջանը չի պատկերացնում, թե ինչ կարող է սպասել այս իշխանություններից ռազմական դաշտում նման իրավիճակներում, սադրանքների կամ ռազմական գործողությունների ժամանակ: Բարձր լարվածության գործընթաց է, որը, ըստ այդ հաշվարկի կբացահայտի ՀՀ իշխանությունների մտադրությունները և իրական ամրությունը»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին շրջանի հայտարարություններին և շփման գծում առկա իրավիճակին՝ ասել է ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: Նրա կարծիքով՝ ՀՀ իշխանությունների արձագանքն այս ամենին տեսանելի կողմում համարժեք է, բայց միայն տեսանելի կողմը մեկնաբանելը քիչ է, քանի որ նման հակամարտություններում մեծածավալ անտեսանելի դիվանագիտական և ռազմական աշխատանք է տարվում:


Իր հերթին՝ ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն ասել է, որ երկրների ղեկավարները միմյանցից տարբերվող հռետորաբանություններ են կիրառում՝ ինչ-որ ուղերձներ փոխանցելու նպատակով: Այս տեսանկյունից Եվսեևը նմանեցնում է Փաշինյանի և Վոլոդինի հայտարարությունները, որոնք, ըստ նրա՝ Ադրբեջանին զսպելու կոչեր էին պարունակում: «Մեկ տարբերությամբ, որ ՀՀ վարչապետը, բացի այն, որ ադրբեջանական կողմին հասկացնում է, որ մերժում է իրեն Ադրբեջանի կողմից պարտադրված լարվածությունը շփման գծում, այլև պնդում է, որ ակնկալում է ավելի խաղաղ իրավիճակ շփման գծում, նաև փորձում է հայ հասարակության շրջանում առկա մտահոգությունները փարատել, որպեսզի երկրում խուճապային տրամադրություններ չառաջանան, և սկսված ներքաղաքական գործընթացները չտուժեն այս ամենի հետևանքով»,-ասել է նա»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել