ԼՐԱՑՎՈՂ: Ուժեղ հրդեհ «Սպայկա» ընկերությունում«Սպայկա» ընկերության ադմինիստրատիվ շենքում և պահեստների տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել:
[1:52] - eMedia.am-ի հետ զրույցում ԱԻՆ-ից հաղորդեցին, որ այս պահի դրությամբ տուժածներ կամ հոսպիտալացվածներ չկան:
[1:40] - Դրսից կրակ այլևս չի երևում, սակայն հրշեջները շարունակում են աշխատել տարածքում: Կարելի է ենթադրել, որ հրդեհը շարունակվում է շենքի ներսում: Տարածքում ընդհանրապես դժվար է որևէ բան տեսնել, քանի որ օդում անթափանցելի ծուխ է:
[1:36] - Օդում վառվող պլատիկե իրերի հոտ է տարածվել: Պահեստների մոտակա տարածքները՝ մուտքից մինչև մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, փակ են կողմնակի անձանց համար: Տուժածների մասին դեռևս տեղեկություններ չկան:
[1:22] - Մայիսի 15-ին՝ ժամը 23.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ընկերությունում: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «2-րդ» աստիճան: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության «3-րդ» աստիճան: Դեպքի վայր է մեկնել ևս չորս մարտական հաշվարկ: Դեպքի մասին տեղյակ է պահվել ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչության 1-ին կարգի մասնագետ Ժ.Սարգսյանը: Դեպքի վայր են մեկնել փրկարարական ջոկատը, ՀՓՋ-ի ԳԾՊԾ օղակը: Դեպքի վայրում է գտնվել ՀՀ ԱԻՆ ՊՀ և ՏԱ տեսչության 1-ին կարգի մասնագետ Կ.Կարապետյանը: Դեպքի վայրում են գտնվել ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գ-տ Հ.Եմիշյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պետի տեղակալ - ՃԿԿ պետ փ/ծ գ-տ Հ.Խանգելդյանը, ԵՓՎ պետ փ/ծ գ-տ Մ.Ղազարյանը, ԵՓՎ պետի տեղակալ փ/ծ փ/գ-տ Դ.Մարտիրոսյանը, ՓՈՒՎ պետ փ/ծ գ-տ Պ.Գյոզալյանը: Դեպքի մասին տեղյակ են պահվել «1-02», «1-03», էլ. ցանցի և ՃՈ-ի հերթապահները: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
[1:13] - Այս պահի դրությամբ հրշեջ փրկարարները շարունակում են փորձել մարել կրակը: eMedia.am-ի ստացած տեղեկությունների համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել ժամը 24:00-ի միջակայքում: ԱԻՆ-ում հաղորդագրություն է ստացվել ընկերությանը պատկանող տարածքում ուժեղ հրդեհի բռնկման մասին: Այս պահին տարածք են ժամանել 2-ից ավել ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարար ծառայության մարտական հաշվարկներ: Բռնկման պատճառները դեռևս հայտնի չեն: Տեղեկություններ չկան նաև վիրավորների և ընդհանուր վնասի մասին: Այլ տեղեկություններ կհաղորդվեն ավելի ուշ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել