Life.tert.am-ը գրում է.

Երիտասարդ դերասանուհի, մոդել Իլոնա Նուրիբեկյանը հեռուստատեսությունում հայտնվեց «Ոսկե դպրոց» նախագծի միջոցով, սակայն մինչև այդ հասցրել էր հայտնիություն ձեռք բերել Ինստագրամում` որպես գեղեցիկ հայուհի։  Tert.am Life–ը գայթակղիչ ֆոտոշարք և հետաքրքիր զրույց է ունեցել Իլոնայի հետ։  

 

Իլոնայի խոսքով` անսահման սիրում է կյանքը, փորձում է հնարավորինս քաղել դրականն ու բարին, լավ էներգիա տալ մարդկանց ու դրական էմոցիաներով շրջապատել իրեն։

 

Բուժքույր-դերասանուհին

 

Իլոնան ավարտել է Երևանի պետական բժշկական քոլեջը։ Ասում է`որոշել էր բժշկուհի դառնալ, թեև դերասանուհի դառնալու ցանկություն մանկուց ուներ։ «Դեռ մանկապարտեզից բոլորն ինձ ասում էին, որ պետք է դերասանուհի դառնամ։ Հոգուս խորքում ինքս էլ շատ էի ուզում, սակայն մասնագիտական ընտրություն անելիս ընդունվեցի բժշկական քոլեջ։ Բժշկական համալսարանի ընդունելության քննություններին էի պատրաստվում, բայց վերջին պահին ինչ–որ բան ինձ հետ պահեց։ Հասկացա, որ դա  կյանքի ընտրություն է, իսկ ես նախընտրում եմ այս աշխատանքը։ Ես շատ եմ սիրում այն, ինչով զբաղվում եմ։ Այս ասպարեզն իմ բնությունն է` իր կատարյալ վիճակով։ Իմ սերն այնքան շատ է, որ նույնիսկ դժվարությունները չեմ նկատում, չնայած մեծ բարդություններ, որպես այդպիսին, չեմ էլ ունեցել։ Ես ուղղակի հաճույք եմ ստանում իմ աշխատանքից»,– ասաց Իլոնան։

 

Երիտասարդ դերասանուհին ներկայանում է նաև որպես ֆոտոմոդել։ Այս տարի Իլոնան կանի իր մոդելային առաջին քայլերը պոդիումում` Կոստա Բլանկա միջազգային նորաձևության դիզայներական շաբաթ» (Costa Blanca fashion week)  մրցույթին կներկայացնի Կովկասը։

 

 

Ես կարծրատիպեր չունեմ, ընտանիքս ուներ

 

Դերասանի մասնագիտության հետ կապված հայկական իրականության մեջ մի շարք կարծրատիպեր կան։ Փոխգնդապետի և դաշնակահարուհու ընտանիքում մեծացած Իլոնան ևս բախվել է այս խնդրին։ Ասում է` ընտանիքը, մասնավորապես, հայրը դեմ էր իր ընտրությանը։ «Ես կարծրատիպեր չունեմ, ընտանիքս ուներ։ Ընտանիքիս անդամներն ինձ պատկերացնում էին որպես բժշկուհի, իրավաբան, հոգեբան։ Հոգու խորքում հայրիկս, գուցե,  հիմա էլ չէր ցանկանա, որ ես դերասանուհի լինեի, բայց կարծրատիպը հաղթահարված է։ Իրենք հարգում են ինձ, իմ որոշումը, հասկանում են, որ ինձ համար սա էր կատարյալը»,– ասաց նա։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել