168.am-ը գրում է.


Եվրամիության 27 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների (առանց Մեծ Բրիտանիայի) գագաթնաժողովը ամփոփիչ հայտարարություն է ընդունել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ գագաթնաժողովի երկրորդ աշխատանքային նիստի սկսվելուց մի քանի րոպե հետո, որը նվիրված էր այդ թեմային: «Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ հայտարարությունն ընդունված է»,-հայտնել է Տուսկն իր Twitter-ում: «Փաստաթուղթը բովանդակում է Մեծ Բրիտանիային ուղղված կոչ՝ արագացնելու մնացած հիմնախնդիրների, մասնավորապես, Իռլանդիային վերաբերող խնդրի լուծման առաջարկությունների առաջադրումը»,-ՏԱՍՍ-ին պարզաբանել է եվրոպական մի աղբյուր:

Փաստաթղթի տեքստը հրապարակվելու է առաջիկա ժամերին: Այս հայտարարության արագ ընդունումը, հատկապես հունիսի 28-ին միգրացիայի շուրջ ավելի քան 12 ժամ տեւած քննարկումների ֆոնին, առանձնակի զարմանք չի առաջացրել գագաթնաժողովի մամուլի կենտրոնում: Brexit-ի վերաբերյալ հայտարարությունն ընդունել են ԵՄ-ի 27 պետություններ՝ առանց Մեծ Բրիտանիայի, այսինքն՝ միայն մեկ կողմից բանակցությունների մասնակիցները, որոնց միջեւ այդ հարցի շուրջ ոչ մի տարաձայնություն չկա: Փաստաթուղթը համաձայնեցված էր դեռ մինչեւ գագաթնաժողովը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել