Եթե զգում ես վիրավորված և լարված,

Եվ քեզ թվում է, թե արյուն է կաթում սրտիցդ,

Եվ զգում ես, թե

Սրտիդ և հոգուդ ամենախորունկ խոռոչները

Լցված են թախիծով,

Երբեք չպատրաստվես հակադարձելու վրեժխնդրությամբ:

 

Գնա, հեռացիր, նստիր բնության գրկում, առանձնացիր,

Խորը շունչ քաշիր ու հանդարտվիր,

Փակիր աչքերդ ու վերացիր,

Փոխադրիր ինքդ քեզ սիրո անդաստան,

Լցրու սիրտդ ու հոգիդ սիրով,

Որովհետև սերն է ուժը մարդ արարածի,

Սիրով ես հաղթահարելու

Բոլոր դժվարությունները,

Շարունակելու համար

Կյանքիդ ճանապարհը՝

Բացճակատ և հաղթական…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել