Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ողջույնի խոսք է հղել հայ-ռուսական 7-րդ միջտարածաշրջանային համաժողովի հյուրերին՝ ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ամրապնդման գործում միջտարածաշրջանային համագործակցության կարևոր դերը: Ողջույնի խոսքը հրապարակվել է Կրեմլի կայքում:

«Ռուսաստանին և Հայաստանին կապում են բարեկամության և ռազմավարական գործընկերության սերտ կապերը: Մեր պետությունների միջև ձևավորվել է բովանդակալից քաղաքական երկխոսություն տարբեր մակարդակներում, զարգանում է ակտիվ առևտրա-տնտեսական, գիտատեխնիկական, մարդասիրական փոխգործակցությունը»,- ասված է ողջույնի խոսքում:

Երկրի նախագահը նշել է, որ ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդման գործում կարևոր դեր է խաղում «միջտարածաշրջանային համագործակցությունը, որի շրջանակում իրականացվում են բազմաթիվ համատեղ նախագծեր ենթակառուցվածքների, սոցիալական, մշակութային, սպորտային և այլ ոլորտներում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել