Բոլորս խաղում ենք ՄԱՖԻԱ, առանց ուզենալու կամ չուզենալու...
Հայաստանում տիրող վիճակն ինձ հիշեցնում է ՄԱՖԻԱ խաղը:
Սև խաղացողները կուսակցություններն են, կարմիր խաղացողները` ժողովուրդը:
Ցերեկը, այիսնքն` ընտրությունների ժամանակ, սև խաղացողները փորձում են համոզել կարմիրներին, որ իրենք կարմիր են և դրա համար ցուցադրաբար իրար վրա են կասկածում, իրար մեղադրում ինչի մեջ ասես:
Բայց երբ գալիս է գիշերը, այսինքն՝ ընտրությունները վերջանում են, սևերը սպանում են կարմիրներից մեկին` ժողովրդի մի մասին, և նա ստիպված արտագաղթում է խաղից:
Եվ այդպես գնալով ավելի ու ավելի քիչ կարմիր է մնում խաղում, իսկ սևերը նույն կերպ ցերեկները` ընտրությունների ժամանակ, իրար սևացնում ու ստորացնում են, իսկ գիշերը սպանում հերթական կարմիրին, ով միամտորեն հավատում և վստահում էր այս կամ այն սևին...
Ու խաղը վարում են ԱՄՆ-ն, Եվրոպան և Ռուսաստանը:
Նրանք լավ էլ գիտեն՝ ովքեր են սևերը, բայց լռում են, ոչ միայն նրա համար, որ խաղի կանոններն են այդպիսին, այլև որովհետև նրանք ուզում են, որ սևերը հաղթեն, նրանց այդպես ձեռնտու է...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10151600875328416&set=a.10150830482523416.442834.788278415&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել