«Առավոտ»-ն իր խմբագրականում գրում է. «Ինձ թվում է՝ պետք է նախևառաջ փոխել Սփյուռքի նախարարության անունն ու գործառույթները: Եթե մենք այստեղ 2 միլիոն ենք, իսկ Հայաստանից դուրս ապրում է 10 միլիոն հայ, էլ ի՞նչ «սփյուռք»: Կառույ­ցը Իսրայելի օրինակով պետք է կոչվի «հայրենա­դարձության և աբսորբացիայի» նախարարություն կամ նման մի բան: Եվ խնդիր պետք է դառնա հենց հայրենադարձությունը, նախևառաջ վերադարձն այն մարդկանց, որոնք Հայաստանից են գնացել վերջին 25 տարիների ընթացքում: 

Դարձյալ վերցնենք ԱՄՆ-ում ապրող ՏՏ մասնագետի կամ Չելյաբինսկում աս­ֆալտ փռող մեր հայրենակցի օրինակները: Պահան­ջել, որ նրանք ամեն ինչ թողնեն և գան հայրենիք՝ իրատեսական չէ: Բայց նախարարությունը կարող է խրախուսել նրանց «ճանաչողական» այցը Հայաս­տան, թող հանդիպումներ ունենան, թող ծանոթա­նան շուկայի, նաև աշխատաշուկայի վիճակին, գու­ցե այլ հետաքրքրություններ գտնեն:

Այդ մարդկանց պետք է շահագրգռել: Միայն զգացմունքների վրա հաշվարկ անելը սխալ է»:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել